Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտ. armeniamedicalcenter.am

Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում:

Ամեն դեպքում, առաջինը պետք է դիմել առամնաբույժի: Պետք է ուշադրություն դարձնել լեզվի վիճակին, որը համարում են «ստամոքսի հայելին»:  Հաստ սպիտակ կամ դեղնավուն փառն արդեն հուշում է մարսողական ախտաբանության մասին:  Պետք է դիմել նաև գաստրոէնտերոլոգի և կատարել նրա նշանակումներն ու առաջարկած սննդակարգը: Առավոտյան և երեկոյան ատամի մածուկով անպայման մաքրել ատամները, բերանը ողողել ջրով յուրաքանչյուր սնունդ ընդունելուց հետո: Իսկ ատամները մաքրելիս, անհրաժեշտ է խոզանակով նաև լեզուն մաքրել:

Քրոնիկ հիպոացիդ գաստրիտի ժամանակ դանդաղում է սպիտակուցների մարսողությունը, որը կարող է բերանի տհաճ հոտի պատճառ դառնալ: Բերանից թթու հոտը կարող է լինել ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության ժամանակ, որն ուղեկցվում է գերթթվությամբ:

Տհաճ հոտը կարող է ի հայտ գալ նաև ատամների կարիեսի արդյունում: Երբեմն միայն ատամնաքարերի մաքրումը կարգավորում է վիճակը, քանի որ այդ քարերը ներծծված են ախտածին միկրոօրգանիզմներով, որոնք լնդերի բորբոքում առաջացնելուց զատ, նաև վատ հոտ ունեն: Ամեն դեպքում, ատամների բոլոր խնդիրների բուժումը մեծ դեր ունի բերանի տհաճ հոտից ազատվելու խնդրում:

Որոշ դեպքերում տհաճ հոտի պատճառներն այլ են. կարող է կապված լինել թքագեղձերի հետ՝ թքի քիչ քանակի կամ նրա բարձր մածուցիկության դեպքերում, որոնք խանգարում են բերանի խոտոչի ինքնամաքրման գործընթացին:

Վատ հոտ լինում է նաև լորձաթաղանթների հիվանդությունների ժամանակ:

Բուժման համար պետք է հետևել մասնագետների հրահանգներին:

Վատ հոտը կարելի է վերացնել խնձոր հաճախ ուտելով: Օգնում են նաև թարմ պատրաստված թեյը, սամիթի հյութը, տարբեր դեղաբույսերի թուրմերով բերանի ողողումները (երիցուկ, գնարբուկ, արևքուրիկ, նանա, անտառամորու տերևներ):  Շատ արդյունավետ են դառը օշինդրը, կաղնու կեղևը: Կաղնու կեղևը հզոր հակաբորքոքային հատկություն ունի:

Ստամոքս-աղիքային համակարգի հիվանդությունների ժամանակ աղիներում առաջանում են գազեր, որոնք նույնպես նպաստում են բերանի տհաճ հոտի առաջացմանը: Այս դեպքում ևս շատ արդյունավետ են դեղաբույսերով թուրմերն ու եփուկները:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ